
Ահազանգ ոստիկանությունում. Երևանի Էստոնական փողոցում հայտնաբերվել է ատրճանակ՝ պահունակով

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: