SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 անձանց կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ եւ այլն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մոտոցիկլետի է հարվածել:
Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 39/2 տան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով:
«Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:
Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:
Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:
Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:
ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի…
Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։
Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում պոռնկագրական նյութեր տարածելու համար։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
«Ախր, ինչ լավ կլիներ, որ տղաները մնային, դեռ ինչքան օգուտ էին տալու մեր հայրենիքին։ Անվախ էրեխեքը, ովքեր թույլ չեն տվել թշնամուն հասնել իր նպատակին, ավելի ուժեղ են գտնվել շատ-շատ մեծերից, պաշտպանել են մեր հողերը, որ հակառակորդը դրանց չհասնի»:
Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը:
«Մենք ակնկալում ենք ավելին, դրա համար պետք է շատ աշխատանք տարվի եւ՛ օրենսդրական դաշտում, եւ՛ մտածելակերպը փոխելու հարցում: Ելնելով այն հանգամանքից, որ կանանց ծառայությունը Զինված ուժերում պարտադիր չէ, այլ պայմանագրային, բոլորը, ովքեր դիմել են, համակարգում աշխատելու ցանկություն են հայտնել, միաժամանակ իրենց մասնագիտական հատկանիշներով համապատասխանել են անհրաժեշտ կադրերի համար, ընդգրկվել են համակարգում»:
«Տասնյակ տարիների ընթացքում տրանսպորտի զարգացումը, սննդի փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, սթրեսները, այդ ամենը նպաստում են, որ տեղի ունենան գեների փոփոխություններ: Գենային մուտացիաներն այդ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում»,-ասաց էնդոկրինոլոգը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ կապված առաջարկներ։
Զենքերի պահեստն իմ տան նկուղն էր: Երկու ամիս շարունակ հսկել եմ: Հիշում եմ՝ մարտ ամիսն էր, ձյունը չէր հասցրել հալել, սակայն հոգնածությունը կախվել էր կոպերիս: Գիշերները շորերս հանում ու սառը ավտոմատը դնում էի ոտքերիս, որ աչքս չկպներ,- պատմում է Էդուարդ Ավագիմյանը եւ ձեռքերը տաքացնում շնչով:
«Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի բաց սցենարի: Մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, սակայն, հաշվի առնելով Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունները, մենք երկար տարիներ պետք է մեր առջև ունենանք անվտանգության համակարգն ամրապնդելու անհրաժեշտությունը: Առանց ուժեղ և կայացած անվտանգության մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական զարգացումի ց, ոչ էլ սոցիալական խնդիրների լուծումից: Այսօր Հայաստանի և Արցախի համար օրակարգային է անվտանգության համակարգի ամրապնդումը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Հարձակումը նկատել են մյուս աշխատակիցները, ովքեր շտապել են օգնության, և առերևույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը։
«Վերջին տարիներին եղել է ոչ մեծ ծավալի, բայց որոշակի գումարների վերադարձ պետական բյուջե»,- նշեց նա:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Տեր Վահրամի խոսքերով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է Մայր աթոռի համար մնալ հայ եկեղեցու սպասավոր:
«Իհարե, դուք բավականին երիտասարդ եք ինձանից, կարող է չհիշեք, բայց կար շատ հայտնի հումորիստ Արկադի Ռայկինը, որն ասում էր, որ եթե բալերինայի ոտքին դինամո կապեք, նա շատ հոսանք կարող է արտադրել պտտվելու ընթացքում։ Ձեր առաջարկն ինձ հիշեցրեց մոտավորապես նույն տրամաբանությունը։ Չեմ կարծում, որ բանտարկյալներին ազատելով՝ բյուջեում փող ենք խնայում, չեմ կարծում, որ մարդուն նստեցնում են բանտ՝ փող ծախսելու կամ այնտեղից փող շահելու համար, բայց դուք՝ որպես պատգամավոր, կարող եք ունենալ ցանկացած երևակայություն»:
«Ես առնվազն 3-3.5 տարի այս ամբիոնից հնարավոր բոլոր առիթների ժամանակ բարձրաձայնել եմ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի արմատական վերնայման խնդիրը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։