«Դուք ձեզ հզոր եք կարծում». ԱԺ-ն ընդունեց զինծառայողների փոխհատուցման օրինագիծը

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում կողմ՝ 102, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

Քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը.

«Իհարկե, զոհված, վիրավորված ազատամարտիկների հարցը պետք է  լուծել, ու դա լավ է, որ նման փորձ է արվում, բայց ափսոսս գալիս է, որ նման օրինագիծ է ներկայացվում, միայն օրինագիծը երկու կետով հակասում է Սահմանադրությանը և հակասում է  երեք այլ օրենքների, ցավում եմ։ Վերջապես եկեք մի քիչ կուլտուրա ունենանք ու նման օրինագիծ ներկայացնելուց առաջ բանի տեղ դնենք մարդկանց, մի օր առավոտյան սուրճի հրավիրենք ու խորհրդակցենք ու հետո ներկայացնենք։ Ես ցավում եմ, որ այդ կուլտուրան չի գալիս կառավարության, իշխող մեծամասնության մոտ, դուք ձեզ հզոր եք կարծում, ցավում եմ, որ չեմ մասնակցելու քվեարկությանը»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930