
Գորիս-Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման
աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: