Նոյեմբերի 28-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 91 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի վերանորոգման կրպակ:
«Կարևոր է, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնման շրջանակում այս օրենքի ընդունումից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմիններում և մնացյալ կազմակեպություններում իր կարծիքը, եզրակացությունը և գործառույթներն իրականացնել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին նման տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Ի՞նչ իմաստով է ազդելու, որ պետական կառավարման այլ մարմիններն ուղղակի ավելի մեծ գիտակցությամբ մոտենան մարդու իրավունքների խախտումներ չկատարելուն։ Այս իմաստով օրենքը նպաստո՞ւմ է, թե՞ ուղղակի միջազգային փորձից վերցրած ինչ-որ բաներ ենք ներկայացրել»:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններով։ Նա տեղեկացրեց, որ նախագծով մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը։
Նոյեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում այրվում է տնակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են:
«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում: Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր»:
Ղուկաս Մեհրաբյանը 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից եւ կազմակերպիչներից։ 1990-ական թվականներին վարել է կարեւոր պետական պաշտոններ։ Նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով, Հայ ազգային կոնգրեսի կազմում, պայքարել է այսօր իշխող ռեժմի դեմ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին ամենուրեք կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն քրեակատարողական հիմնարկում այցելել են ՊՊԾ գնդի զավթման գործով կալանավորված Արարատ Խանդոյանին։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի Հանրապետությունում գործող թատրոնների թիվը 2013-2015 թվականների ընթացքում չի փոխվել
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
Անտանանարիվուում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը երեկ Երեւանի Տերյան փողոցում ականատես է եղել, թե ինչպես է «Ջունգլ» մականունով հայտնի անձը բռնություն գործադրում իր իսկ կնոջ նկատմամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող խանութից ծուխ է նկատվում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 01.29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծաղկունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ո՞ր դարում ենք մենք ապրում: Ինչո՞ւ հիվանդանոցում չկա գեներատոր՝ հոսանքազրկման ժամանակ աշխատելու համար»,- զարմանում է մահացած երեխաների տատիկը:
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտումներ՝ Սյունիքի մարզում:
Ֆլորիդայից մինչև Կալիֆորնիա ամբողջ երկրով մեկ գնորդները հերթ են կանգնում, անգամ վրաններ տեղադրում մեծ խանութների առջև, որոնք խոստանում են մեծ զեղչեր Գոհաբանության օրվա կապակցությամբ:
28 մետր բարձրություն, բազմաթիվ լույսեր ու շղթաներ: Գյումրու կենտրոնական հրապարակում ամանորի խորհրդանիշն է տեղադրվում:
«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։