Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Թևան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար։
Իրենց ունեցած զգալի չափի դրամական միջոցներով առանձնանում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ու Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը փետրվար ամսվա դրությամբ ունի 18 միլիոն 340 հազար դրամ գումար: 2016 թ. մարտին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանն ունի նոր կառուցված մեկ շինություն, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար:
Նոյեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Ռոբերտ Թորոսյանին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.05-ին մահացել է:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 1-ին ընդունել է Լիբանանի Այնճար քաղաքի հայության պատվիրակությանը, որը եկել էր շնորհավորելու Նորին Սրբության ընտրության եւ օծման 20-րդ տարեդարձը։
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Թամարա Կ.-ն։
Ամուսինը հունիսի 30-ին դիմել է դատարան՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի որոշման և կնոջը ծնողական իրավունքից զրկելու պահանջով։ Դատարանի հանձնարարության հիման վրա՝ Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինը 2016 թ. հոկտեմբերի 27-ին նիստ է հրավիրել՝ ուսումնասիրելու երեխաների բնակության վայրի, խնամքի ու կյանքի պայմանները, որին հրավիրվել են ամուսնալուծվող ամուսինները՝ երեխաների հետ միասին։ Մայրը 4-ամյա երեխային նիստին չի ներկայացրել, ինչի պատճառով ամուսինների միջև առաջացել է վիճաբանություն։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում կադրային հերթական փոփոխությունն է տեղի ունեցել:
ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է:
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, ինչը մասնագետները կապում են արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի ու իրազեկվածության պակասի հետ:
Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ իրենք ևս կողմնակից են գործնական և տեսանելի արդունքներով գործակցությանը և երկկողմ գործակցության էլ ավելի ամրապնդմանը: Հանդիպմանը քննարկվել է դատաիրավական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ուղղություններով համագործակցության առավել ակտիվացման վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած օրենքները։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կինը 1973 թ. ծնված Գայանե Մ.-ն է: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերի կանխարգելման, առավել վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում շարժական և ստացիոնար ֆլյուորոգրաֆիկ սարքերի միջոցով յուրաքանչյուր տարի կատարվում են տուբերկուլոզի հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է կայացրել Գեղամ Գևորգյանին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։
Որոշ ԾԻԳ-եր գործելու են մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը, իսկ թե դրանից հետո ինչով են զբաղվելու այդ կառույցների աշխատակիցները, փորձեցինք պարզել կառույցների ղեկավարներից ու պատասխանատուներից:
«Գիտեք, վիճակագրությունը նենց բան ա, անցած տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի հավաքագրվել են։ Ունենք էն, ինչ ունենք։ Հիմա անցած տարի ոնց ա եղել՝ չգիտենք։ Ե՛ս չգիտեմ։ Էս տարի սենց ա, էս ա տվյալները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է` գյուղոլորտի ցածր ցուցանիշները հետևանք են անցած տարվա ուռճացված թվերի։
Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա: Որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» համապատասխան պայմանագիրը:
Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը Սևանա լճում գործում է ձկան և խեցգետնի որսի արգելքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ արեց քաղաքացիներին աջակցել իրենց՝ ձկնագողերին բացահայտելու և պատժելու համար։