Այսօր՝ հունվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում Հունվարի 25-ին ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ:
Շուրջ մեկ ամիս շահարկվող թեման վերջապես քննարկվեց երեկ: Գյումրու քաղաքապետը հանդիպման էր հրավիրել շինարարների, քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին, այլ աշխատակիցների, նաեւ «Շիրակջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչների:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում՝ ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Գողը տանտիրոջ մտերիմ ընկերն էր:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան դեպքի առթիվ։
«Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար»,-հավելեց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է գողություն կատարողին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվում Կարեն Կարապետյանն ազատ ժամանակ, նա նշել է, որ վերջին չորս ամիսներին նա դարձել է շատ անհետաքրքիր մարդ` նույնիսկ գրքեր չի հասցնում կարդալ: «Ինձ մոտ հիմա երկու վիճակ է` կա՛մ աշխատանքի եմ, կա՛մ անկողնում` փորձում եմ քնել: Բայց ես այն կշտկեմ»,- հավելել է Կարապետյանը:
Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:
Վ. Վարդանովը համոզված է, որ գումարներ պետք է ծախսվեն նման հաղորդումների վրա. «Բա ավելի լավ ա՝ «Ստրկուհի Իզաուրայի» համար գումարներ ծախսվե՞ն»։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտված խախտումների հիմքով ՀՀ ԱՆ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայության երկու հարկադիր կատարող ԴԱՀԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Հարությունյանի հրամաններով ենթարկվել են կարգապահական տույժերի:
Հասարակության անտարբերությունը խրախուսանք է հանցագործներին:
Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում տղամարդու դի կա։
25.01.2017թ.՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Հունվարի 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զանգվածային լրատվամիջոցների 2016թ. ապրիլի 4-ի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2008-2016թթ. ընթացքում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում 2016թ. ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 18.55-ին, Եղվարդ քաղաքի Նար-Դոսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Դ.-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին շատերն են մեղադրում վատ եղանակի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր հասցեին հնչող մեղադրանքները բազմաթիվ են:
«Այս տարի այն հազվագույտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը հասավ 40 օրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Արցախում կրտսեր սերժանտի կողմից 1 շաբաթ առաջ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա ստացած վիրավորումը անհամատեղելի է կյանքի հետ: