Սևանում 29–ամյա տղամարդը մարտական նռնակով սպառնացել է պայթեցնել տունը՝ պահանջելով իրեն տալ երեխային. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 01:50-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ՝ նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը եղել է իրեն պատկանող Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, իսկ նռնակն էլ եղել է մարտական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը այցելել է նշված տուն, որտեղ բնակվելիս են եղել նախկին կինը՝ 6 ամսական որդու՝ Էդգարի հետ և նա պահանջել է, որպեզի երեխային տան իրեն, հակառակ դեպքում՝ սպառնում էր գործի դնել մարտական նռնակը ու եթե Սևանի ոստիկանները օպերատիվ և ճիշտ չգործեին, հնարավոր է՝ դեպքը ողբերգական ավարտ ունենար: