Բաժիններ՝

Թուրքական «Հուրիեթի» սյունակագիրը 5 աստղ է տվել հայության հայրենադարձության երգին

Թուրքական առաջատար թերթերից «Հուրիեթի» սյունակագիր, երաժշտական քննադատ Նայիմ Դիլﬔները պոլսահայ երգչուհի Սիպիլի և հայկական The beautified project խմբի ﬔներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու «երգը (հեղ՝ Հասﬕկ Հախվերդյան) 5 աստղ է գնահատել։ Նա այս առիթով իր գովեստի խոսքն է հայտնել պոլսահայ սիրված երգչուհու մասին՝ գրելով. «Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա…»։ Այս մասին տեղեկացրին «Պատասխան 100 տարի անց» նախագծից՝ հավելելով. «Հիշեցնենք, որ «Քեզ եմ երգելու «երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացուﬓերը, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս