Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՊՆ-ից պարզաբանում դեռ չի ստացել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում կատարված «անվավեր» գրառման համար։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ Արման Թաթոյանը, օրերս զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են խնդիրը:
«Մեր մանդատի համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել ադրբեջանցի գերուն` դիտարկելով նրան պահելու պայմանները, ինչպես նաև տալ նրան հնարավորություն՝ կապ պահպանել ընտանիքի հետ»,-ասաց Էթերի Մուսայելյանը:
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
Փետրվարի 1-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Այցելություններ գիշերային ակումբներ և այլ զվարճանքի վայրեր. 6 միլիոնանոց գողությունը բացահայտվեց:
Գյումրեցի Ցիալա Իրիցյանը հայտնվել է սոցիալապես անապահով վիճակում: Առողջական խնդիրներ ունեցող կինը մեծ դժվարությամբ է լուծում իր և անչափահաս աղջկա օրվա հացի խնդիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
«Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով»:
Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել 40 օրական աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործով կայացված դատավճիռը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ բժշկուհին մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Դիակը հատակին էր, բռնի մահվան հետքերը՝ ակնառու:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք: 2015 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով:
Շորթում կնոջից՝ անձնական բնույթի տեղեկություննները ամուսնուն չհայտնելու համար:
Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա` 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անցած տարվա հուլիսին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացել են լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Երևանում 68 ավտոմեքենայից 50-ի, իսկ մարզերում՝ 67 ավտոմեքենայից 62-ի վարորդները երթևեկել են անսթափ:
Փախստականի կարգավիճակ է շնորհվել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող մինչև 17 տարեկան 2 և 35-64 տարիքային միջակայքում գտնվող ևս 2 կանանց, Իրաքի և Կամերունի քաղաքացիություն ունեցող մեկական կանանց: Ինչպես նաև քաղաքացիություն չունեցող 1 կնոջ և 1 տղամարդու:
Դեսպանատունն արդեն մի քանի տարի առաջատար դեր է խաղում միգրացիոն հոսքերի կառավարման գործում: Սա է պատճառը, որ դեսպանատունն իր հարկի տակ է հյուրընկալել «Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի» ներկայացուցիչներին, որը հանդիսանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը կից պետական հաստատություն: Կազմակերպությունը սերտ համագործակցության մեջ է դեսպանատան բոլոր ծառայությունների հետ՝ վարելով համաձայնեցված և հաստատական քաղաքականություն՝ միգրացիոն ոլորտում»:
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, թե չէ, մունետիկներն սկսեցին ազդարարել տնտեսության մեջ նկատելի դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի իջեցման՝ 20 դրամով:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 4 տոկոսով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի դեղատներից մեկի դրամարկղը բացահայտ հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։