Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Նախկինում նման դեպքեր ունեցել ենք. հաքերային մեծ շուկա կա, որտեղ կարելի է պատվիրել հաքերային հարձակումը:
Կրիպտովիրուսները կոդավորում են համակարգչի ֆայլերը, և դրանք ապակոդավորելու համար հակերները գումար են պահանջում: Իսկ փրկագինը գնալով աճում է. 2015թ. ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 50-60 մլն դոլարի մասին է խոսք եղել, 2016թ.-ը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար, և աճը շարունակվում է, որովհետև հակերներն արդեն Օրիֆլեյմի ոճով են աշխատում: Այսինքն՝ այսօր յուրաքանչյուրը կարող է հակերների հետ համագործակցել: Հակերներից վիրուսը վերցնում՝ վարակում ես քո ընկերներին, և փրկագնից տոկոս ես ստանում:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 65 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության:
Երկարատև հիվանդությունից հետո, այսօր մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի մայրը՝ Բելլա Արզումանյանը։
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Միքայել Գ.-ին։
«Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներ շնորհիվ՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 30-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 30-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 29-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Փարպեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Վիա Արթիստ» հագուստի խանութում:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Հունվարի 30-ին, ժամը 03.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Երևանի Մուրացանի հիվանդանոցում երեկ՝ հունվարի 28-ին նորածին է մահացել։
Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 օգտահաշիվներ Ֆեյսբուքում
Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն:
Հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 23.27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական համերգ: