Հունվարի 31-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Ես հայ փախստականների ժառանգ են, որոնք Ցեղասպանության տարիներին ստիպված էին ապաստան որոնել։ Նախ՝ նրանք այն գտան Սիրիայում, ապա՝ ԱՄՆ-ում։ Իմ նախատատն ու նախապապը Նահանգներում ունեցան 4 երեխա։ Նրանցից մեկը՝ իմ պապը, ամուսնացավ հայ փախստական աղջկա հետ, որը ԱՄՆ էր ժամանել Ֆրանսիայից։
Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Միջոցառմանը ներկա էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Միևնույն ժամանակ խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։
2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ Չուգունը։ Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում։
Այս երիտասարդները լավ գիտեն, ինչպես է իրականում աշխատում ժողովրդավարությունը: Հազարավոր մարդիկ անցած օրերին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահ Թրամփի որոշման հետ, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից: Որոշման ընդդիմախոսները հայտարարում են, որ այն վախի մթնոլորտ է տարածում.
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին 7 212 մարդու զենք կրելու իրավունք է տրվել: Այս մասին հայտնել է Հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գեղեցկության «Միսս Ռուսաստան-2017» մրցույթը հայտարարել է օնլայն քասթինգ մասնակիցների համար, հայտնում է Rusarminfo-ն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 31-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օշականում հայտնաբերված տղամարդը հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար:
Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք վերցնելու համար:
Նոր հետազոտության համաձայն՝ որոշ գործոններ կարող են բացահայտել ինքնասպանության հնարավոր վտանգը:
Արգենտինայի հայ համայնքի կառույցները համատեղ հայտարարություն են տարածել` դեմ հանդես գալով այդ Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարելիք այցին:
Ուսանողները նշել են իրենց համար առավել ցանկալի աշխատանքի վարձատրությունը: Նրանց հիմնական մասը` 55.1 տոկոսը, ցանկանում է ստանալ 50 հազարից 250 հազար դրամ, 35.7 տոկոսը` 250 հազարից 500 հազար դրամ, իսկ 7.8 տոկոսը գտնում է, որ պետք է ստանա 500 հազար դրամից ավելի աշխատավարձ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը:
Կնոջ հագին եղել է սև տաբատ, մանուշակագույն հողաթափեր և մուգ կապույտ վերնազգեստ:
Սահմանված վերջնաժամկետում նվիրատվության պայմանագիր էր կնքել բնակարան ստացած ընտանիքների մոտ 82%-ը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ամենաառաջնային բացը, որի հետևանքով կիբերանվտանգության ոլորտում խնդիրներ են առաջանում, միանշանակ, իրազեկման խնդիրն է, որը սկսվում է դպրոցներից, որոնց համար արդեն ունենք մշակված ծրագիր: Նախատեսվում է, որ այն առաջին անգամ կանցկացվի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում, որից հետո ծրագիրը հաջողությամբ մեկնարկելուց հետո կտարածվի նաև այլ դպրոցներում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Գետառը փակելիս էլ այս հարցը բարձրացրինք: Նախորդ քաղաքապետի՝ Բեգլարյանի ժամանակ, Երևանում ջրհեղեղային իրավիճակ ստեղծվեց, ու մինչև այդ, որ խոսում էինք, իրենք լուրջ չէին ընդունում, հետո Բեգլարյանն ինձ զանգ տվեց, թե՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ համար ա քաղաքում սենց: Ես էլ պատասխանեցի՝ մեռանք ասելով՝ ինչի համար է այդպես»:
Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: