Երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է պահանջել, որ արգելափակեն լրագրողների մուտքը ԱԺ այգի, որպեսզի իրեն հարցեր չտան:
«Ոմանց մոտ թյուր տպավորություն է, որ կառավարությունը պետք է երկրում ցանկացած վեճի անդրադարձ կատարի: Կարծում եմ` մեր ժամանակը պետք է ավելի արդյունավետ օգտագործենք»,- պատգամավորին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։
Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարևորեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ պրն. Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:
Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման և նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի, 19-ամյա Ն. Բ.-ն, ծննդաբերելու նպատակով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ծննդատուն, որտեղ ծննդաբերելուց հետո վերջինիս հարազատներին հայտնել են, որ ծննդաբերության ժամանակ առաջացել են խնդիրներ, ինչի հետևանքով հունվարի 28-ի առավոտյան նորածնին շտապ տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Երկու օր անց երեխան մահացել է:
Լապշինին արտահանձնելու դեմ բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ:
Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում:
Արցախում այսօր` փետրվարի 8-ին, վիրավորում ստացած զինծառայող Կորյուն Կիրակոսյանն այս պահին վիրահատվում է:
Փետրվարի 8-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջիրց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ե 200», «Հոնդայի ՍՌՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 7-ին, ժամը 09.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Գ.-ն:
Բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան:
Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված։ Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան։ Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց:
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտն» այս տարի պատրաստվում է լուրջ շռայլությունների դիմել, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ քաղաքացի Գագիկ Ասատրյանից բռնագանձեն շուրջ 8 մլն դրամ:
Փետրվարի 8-ին, ժամը 06:14-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ազգային ժողովի պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։
Փետրվարի 7-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ոստիկանության ստորաբաժանումների և ծառայողների 2016 թվականի մարտական և ֆիզիկական պատրաստականության ստուգարքների արդյունքների ամփոփումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 7-ին, ժամը 21.10 ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողտայում՝ «Անի» հյուրանոցի մոտ, այրվում է շենքի տանիք:
«Մենք վերջին տասը տարում վրացի ֆերմերներ Հայաստանում չենք տեսնում, վրացիներն էլ հայ ֆերմերներին չեն տեսնում։ Ժամանակին ինչ-որ չինովնիկ խոչընդոտեց այդ համագործակցությանը, և արդյունքում` ընկուզեղենի, մանդարինի գները հայկական շուկայում կրկնակի աճեցին»։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը։