Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 8-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարևորեց Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ պրն. Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:

Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և ՀՀ կառավարության միջև առկա հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Խոսվեց նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպեսզի հաջողություններով պսակվեն Հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս