Բաժիններ՝

Քարաթափում Երևանում. վնասվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել մասամբ վնասված «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս