Ամառանոցներից կատարված գողությունների հեղինակը «վարպետն» էր՝ այդ նույն ամառանոցները վերանորոգողը:
«Տարբերակ առաջարկվել է նաև սոցիալական հիփոթեքը՝ եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են հիփոթեքային եղանակով բնակարան ձեռք բերել, բայց ունեն երաշխիքի խնդիր, կամ վճարունակ են, բայց որոշակի խնդիր ունեն բանկերի հետ: Հիմնադրամը կարող է երաշխավորությամբ հանդես գալ, կամ որոշակի տոկոսների փոխհատուցում իրականացնել: Այսպիսով, ըստ ընտանիքի, փորձում ենք լուծման տարբերակներ առաջարկել»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:
«ՅՈՒՆԵՍԿՕ՞-ն է որոշում, թե լավաշն ումն է. իհարկե, ո´չ: Մենք մեր խոհանոցային երևույթները պետք է ինքներս լավագույն կերպով ճանաչենք, տեր կանգնենք և դրանցով հպարտանանք»:
Հաշիշային ալքիմիկոսը և հայտնաբերված պարկերը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը ժամանել է Հայաստան` սկսելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին մասնակցությունը:
Բենզին, մահ, լռություն.:
«Անի Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում այլազգի երիտասարդի դիակի հայտնաբերման դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Քննության ընթացքում պարզվել է, որ դեպքից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին, մահացած է հայտնաբերվել նաև երիտասարդի հայրը՝ 1957 թվականին ծնված Մեսրոպ Ալամյանը։ Կանչով Հնաբերդ մեկնած «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության խումբը հայտնաբերել է Մեսրոպ Ալամյանին՝ մահացած:
Փետրվարի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին (Ոսկեպարի ոլորաններ) մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել:
23-ամյա երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած: Արյան հետքեր են հայտնաբերվել նաև սանհանգույցում: Հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է, երիտասարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ վրացի:
«Ժառանգություն» կուսակցությունը արձանագրում է, որ նախընտրական այս շրջանում վարչախմբի որոշումը շարունակելու քաղաքական հետապնդումները ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ «Հաց բերող» Արթուրի, Գեւորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Հովհաննես Ղազարյանի եւ այլ քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական գործիչների նկատմամբ, փաստում է, որ իշխանությունները շարունակելու են խոչընդոտել ազատ եւ հավասար պայմաններով ընտրությունների անցկացմանը, ինչը ընդդիմադիր ուժերից պահանջում է առավել համախմբում, հետեւողականություն եւ տոկունություն:
«Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը՝ «հաց բերող» հայտարարություն է տարածել իրեն կալանավորելու վերաբերյալ։
Փետրվարի 12-16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Իրենք դեռևս չեն հասկանում՝ Ադրբեջանի քննիչների, Դատախազության գործունեությունն ինչպես է գնալու։ Դեռևս Լապշինի փաստաբաններն իրեն չեն տեսել, և իրենք ուղղակի ուզում են հասկանալ՝ ի՞նչ ընթացք կունենա գործը, և դրա համար ուղղակի հետևում են ընդհանուր պրոցեսին»,- նշեց Տ. Քոչարյանը։
Սահմանային գծում ծառայություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին մրցանակներով և խրախուսվեցին 10-օրյա արձակուրդով:
Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:
Փետրվարի 11-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։
Սուրբ Սարգսի տոնին նախորդում է պահքի շրջանը: Այդ օրերին կենդանական մթերքներից արգելված է ուտել նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։
Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում՝ մահճակալի վրա, տղամարդու դի կա։
Փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել M1 միջպետական ավտոճանապարհին՝ Մարալիկ քաղաքի չինական թաղամասի մոտակայքում: Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ, միմյանց են բախվել «Opel Vectra» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Գյումրի» բժշական կենտրոն:
Երևանում անցկացվում են Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Փետրվարի 11-ի առավոտյան մեկնարկած ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, որը կավարտվի ժամը 17:00-ին:
Փետրվարի 10-ին, ժամը 13.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 65 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի:
Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:
Փետրվարի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արարտի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 71 տունը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դանակահարություն Աբովյանում:
Փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: