Գեներալ Մանվելը «տղայական» փակել է տվել տեսախցիկները՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերքից» չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված։ Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան։ Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց:

Սակայն Գեներալ Մանվելի սենյակի մոտ տեղադրված երկու տեսախցիկները ինքնասոսնձվող թղթերով փակված են։ Թե ինչ մութ գործեր է անում աշխատասենյակում Մանվել Գրիգորյանը, կամ ով է գալիս-գնում իր սենյակ, որ չի ուզում որեւէ մեկն իմանա՝ դա հարցի մի կողմն է։

Բնականաբար, այդ տեսախցիկները որեւէ մեկի սիրուն աչքերի համար չեն տեղադրել, դրանք բյուջեի միջոցներով են գնել ՝ ԱԺ-ի անվտանգության վերահսկողության համար։ Ու, փաստորեն, մի պատգամավորի քմահաճույքով այդ ծախսը դառնում է անարդյունավետ։ ԱԺ-ում ասում են, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերքից» չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս