Քեթրինի Միհրանի փողերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ քաղաքացի Գագիկ Ասատրյանից բռնագանձեն շուրջ 8 մլն դրամ:

Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետին պատկանող ՍՊԸ-ն ապրանք է տրամադրել, որի դիմաց չեն վճարել:

Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետի ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ երկու միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Գագիկ Ասատրյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, եւ գործող դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարելն է մասնակից, իսկ ահա երկրորդ միջնորդությունը, որ ներկայացրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, եղել է պատասխանողի որոշակի գործողությունների վրա արգելանք դնելը, որը մերժվել է: Դատական գործընթացը դեռ շարունակվում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս