Ղեկավարի մեկ աթոռ` 600 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտն» այս տարի պատրաստվում է լուրջ շռայլությունների դիմել, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Օրինակ՝ նրանք նախատեսել են գնել ղեկավարի մեկ աթոռ` 600 հազար դրամով, կամ մոտ 2 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին, որը ռեգուլյար տեսակից թանկ է 20-30 դրամով: «Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենց ծառայողական մեքենաները միայն պրեմիում տեսակի բենզինով են աշխատում, դրա համար էլ ստիպված դիմել են այդ քայլին:

«Ռեգուլյարով հնարավոր չէ»,- ասել է նա: Իսկ հարցին, թե ո՞ւմ է սպասարկում այդ տարօրինակ մեքենան, Ղուկասյանը պատասխանել է. «Տնօրենին, այսինքն՝ ինձ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս