Ոստիկաններն ամփոփել են 2016թ. մարտական և ֆիզպատրաստականության ստուգարքները
Փետրվարի 7-ին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ոստիկանության ստորաբաժանումների և ծառայողների 2016 թվականի մարտական և ֆիզիկական պատրաստականության ստուգարքների արդյունքների ամփոփումը: Միջոցառումը վարում էր ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության ծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների և ստուգարքների անցկացման մասի հրամանի համաձայն՝ «Դինամո» ՄՀԿ-ում անցած տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են առաջնություններ տարբեր մարզաձևերից՝ արագ շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, սամբո, սեղանի թենիս և այլն: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով անցկացվել է ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստականության ստուգարքների հանձնում: Մասնակցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավաքական թիմերը:
Բարձր ցուցանիշներ գրանցած ծառայողներին, ինչպես և սպորտային առաջնություններում լավագույնս հանդես եկած հավաքական թիմերի ստորաբաժանումների ղեկավարներին, Գառնիկ Հայրապետյանը հանձնեց համապատասխան կարգի դիպլոմներ, գավաթներ և «Լավագույն մարզիկ» անվանական մեդալներ: