
«էդռադ» ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է. կա տուժած

Փետրվարի 8-ին, ժամը 06:14-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: