Բաժիններ՝

«Սոցիալական բաղնիքում մարդի՞կ են լողացել, թե՞ փողեր»

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրաձայնեց Գյումրիում սոցիալական բաղնիքի հետ կապված խնդիրը: Ըստ նրա` բյուջեից 25 մլն դրամ է հատկացվել, բայց բանակցային գործընթացով է իրականացվել ծառայության գնումը, մրցույթ չի անցկացվել, իսկ թե ով է օգտվել դրանից, հայտնի չէ. «Սոցիալական բաղնիքում մարդի՞կ են լողացել, թե՞ փողեր: Ովքե՞ր են եղել այն շահառուները, որ օգտվել են այդ բաղնիքից»:

«Ոմանց մոտ թյուր տպավորություն է, որ կառավարությունը պետք է երկրում ցանկացած վեճի անդրադարձ կատարի: Կարծում եմ` մեր ժամանակը պետք է ավելի արդյունավետ օգտագործենք»,- պատգամավորին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` եթե կասկածներ կան, որ տեղի է ունեցել անօրինականություն, պետք է դիմել դատախազություն, կառավարությունն առավելագույնը կարող է փոստատարի դեր ստանձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս