ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը կշարունակվի Ռուսաստանի Դաշնությունում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 1 մլն 318 հազար դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ զինծառայողի բուժումն արտերկրում իրականացնելու համար։
Կանանց պայուսակում եղել է կանխիկ գումար, բանկային քարտեր, տան բանալիները։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց 2008թ. ապրիլի 4-ի N 329-Ն որոշման մեջ։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ:
«Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ինչպես ենք անում սպորտդահլիճները գյուղական համայնքներում, ինչ ուժերով, ինչպես ենք ակտիվացնում պրագմատիկ տարբերակով: Ճի՞շտ եմ ասում: Ուշադի´ր եղեք»:
Ներքին Շենգավիթ թաղամասում, Բագրատունյաց պողոտայում, Մանթաշյան, Թադևոսյան, Եղբայրության, Մանանդյան, Շևչենկոյի, Մայիսի 9-ի փողոցներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, թունավորվել են խոհանոցում տեղադրված գազաբալոնից արտանետված շմոլ գազից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:
«Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է:
Փետրվարի 9-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:
«Ուսումնասիրություններ են եղել, բացահայտվել են որոշ բաներ, բաներ կան, որ ես ինքս եմ բացահայտել, ինքս եմ հայտնել, եւ հիմա ուսումնասիրությունները շարունակվում են»: Ռեկտորը չի կարծում, թե այսկերպ ուզում են իրենից ազատվել: «Այդ պատկերը հնուց եկած բան է»,-շեշտեց նա:
Ադրբեջանը պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի իրենց սխալները:
Ոստիկանները հայտնաբերեցին ահաբեկչության մասին սուտ հաղորդումների հեղինակին:
Բարեւ, իմ լավ ու բարի եղբայր: Ծնունդդ շնորհավոր: Ինձ համար դժվար է հավատալ, որ դու մեզ հետ չես: Գիտե՞ս, ես չեմ էլ հավատում, ինձ համար դու միշտ ողջ եւ առողջ ես: Հայկ ջան, ես Երեւանում եմ:
Փետրվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած գրանցվել է ուղևորհոսքի 22,9 տոկոս աճ: 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Վրաստանի ՄցխեթաՄթիանեթի տարածաշրջանի Գուդաուրի քաղաքի մոտակայքում մեկնարկել է հայ, վրացի և լիտվացի զինծառայողների ձմեռային վարժանքների երկրորդ փուլը:
«Հողն էլ զուգահեռ կհարստանա հումուսով: Նանո-տեխնոլոգիաները որևէ բացասական ազդեցություն չունեն: Մեր միավորման ֆերմերներին այն կտրվի անվճար, իսկ առհասարակ 1 հեկտար տարածքի համար պարարտանյութն արժե մոտ 28-29 դոլար: Հատկապես Շիրակի գոտում այս պարարտանյութը խիստ անհրաժեշտություն է»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:
Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ա.Գ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստում փետրվարի 8-ին վերընտրվեցին երեք գիտական կազմակերպությունների տնօրեններ: «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը:
2017 թվականի հունվարի 31-ին ահազանգ է ստացվել, որ ՍՊ ընկերությանը պատկանող օծանելիքի խանութներից մեկից, վճարման կեղծ անդորրագիր ներկայացնելով, հափշտակվել է ավելի քան 5 մլն դրամի արժողության տարբեր տեսակի օծանելիք։