Քանաքեռավան գյուղում շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-­ին, ժամը 18:00­-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Audi A3» մակնիշի 35 GA 156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլ. սյանը և շրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը` վարորդին դուրս են բերել տեղի ուժերով. վառելիքի արտահոսք չկա:

Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս