«Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները չէ, որ հարկերը վճարում են». Վահան Մարտիրոսյան
Օնլայն տաքսի ծառայությունների բոլոր վարորդները չէ, որ հարկերը վճարում են, դրա համար էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է կազմակերպում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անհատ տաքսու վարորդների բողոքին, թե «Յանդեքս& raquo; տաքսի ծառայության վարորդները հարկերը չեն վճարում:
«Դա այնքան էլ այդպես չէ, հարկերը մուծում են այն վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որն էլեկտրոնային տարբերակով է մատուցվում, բայց այն մեքենաների վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, պարտավոր են վճարել»,- ասաց նա:
Անհատ տաքսու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հավասարություն օնլայն աշխատող տաքսիների դաշտում: