Բաժիններ՝

Կաունասի մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի

Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրրոններից մեկում` Կաունասի Սբ․ Պետրոս և Սբ․ Պողոս առաքյալների մայր տաճարում, ապրիլի 23-ին` 18:00-ին, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը` կոչ անելով Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի մեր հայրենակիցներին մասնակցել պատարագին:

«Պատարագի ընթացքում ելույթ կունենա ձեր խոնարհ ծառան։ Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես կգա աղոթքով, կհնչեն նաև հայկական հոգևոր երգեր։ Բոլորին հրավիրում ենք համատեղ աղոթքի։ Նույն օրը նաև Կաունասի արքեպիսկոպոսարանի տարածքում կբացվի հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո ցուցահանդես, որը կմնա Կաունասում շուրջ մեկ ամիս։ Ցուցահանդեսի ֆոտոները տրամադրվել են «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից»,- նշել է դեսպանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս