ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչոր կա:
Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից:
Երեկ՝ ապրիլի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կոստանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը:
«Ի՞նչ իրավունք ունեն ասեն՝ քո տունը լավը չի, ես ավելի լավը կկառուցեմ։ Ստացվում է՝ գերակա շահի հիմքում գեղագիտակա՞ն շահն է ընկած։ Այդ սկզբունքով որ տունը ուզենաս՝ կքանդես»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դժվար է ստույգ հաշվարկել, թե քանի ֆիլմ է նկարահանվել մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունից հետո, բայց փաստ է, որ անգամ 100 տարին չի խանգարում ոչ միայն Մեծ եղեռնը վերապրածների սերունդներին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց՝ անկախ տարիքից և ազգային պատկանելությունից, քաղաքական հայացքներից, դատապարտել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրագործությունը:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտ է հայ լինելու համար և անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ լինեն մարդկային իրավունքների նման […]
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Մանուկ հասակում ծնողներս ինձ զգուշացնում էին չկարդալ պատերին գրված բառերը, որովհետեւ դրանք շատ հաճախ անպարկեշտ էին եւ չէին համապատասխանում սովետական մանուկների դաստիարակության նորմերին:
Ուկրաինայի տարբեր շրջաններում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ավելի քան 40 միջոցառումներ են կազմակերպվել:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:
Մեծ եղեռնի ժամանակ Մշո Ս. Կարապետ վանքից հրաշքով փրկված ամենահայտնի ձեռագրերից է 13-րդ դարին պատկանող մագաղաթյա նկարազարդ, արծաթակազմ Կլիկյան Ավետարանը: Ցավոք, ձեռագիրը չի բովանդակում տեղեկություններ գրչի, ծաղկողի, գրչության թվականի և գրչության հստակ վայրի վերաբերյալ։
Պաշտոնական այցով ապրիլի 24-ին Երևան ժամանեց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա, և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության առջև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացրել են բողոքի ցույց:
Ի տարբերություն մնացած օրերի` ապրիլի 24-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անց է կացվել բողոքի ցույց:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ փոխհատուցի հայերին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով:
Իմ տատիկը եղել է Էրզրումից, «փախեփախի»՝ գաղթի ժամանակ գաղթականների հետ եկել ու հիմնավորվել է Արագածի ստորոտին գտնվող մի թուրքական գյուղում, (Ապարանի մոտ) որը կոչել են՝ Գյոզալդարա։ Այդպես էին կոչել, որը նշանակում էր՝ սիրուն սար։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Արթուր Սարգսյանը չի եղել «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակչում հայտնվածների ցանկում, ասաց, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած, անցած ամիս հիվանդանոցում մահացած Հաց բերող Արթուր Սարգսյանը եւ Սոչիի ավիաաղետի ժամանակ զոհված բժիշկ Լիզան եղել են «Ավրորա» մրցանակի եզրափակիչ անցածների ցանկում, բայց, դժբախտաբար, նրանք ողջ չեն։
Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ` նշելով, որ 1915 թվականին տեղի ունեցած ամոթն ու մարդկային ողբերգությունն իրենց սրտերում է:
Երբ մի ողջ ժողովուրդ արցունքոտ հայացքը հառում է երկինք՝ փնտրելով անմեղ զոհերի՝ իր սրբադասված նահատակների հայացքները… ապա հպարտությամբ և բռունցքը սեղմած խոնարհվում ապրիլյան պատերազմում հերոսական հաղթանակ կռած և մայր հողում ամփոփված քաջորդիների շիրիմներին, ապրիլը այլ խորհուրդ է ստանում…
Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն:
ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր ՝ Լեռնիկ Երանոսյանի մասնակցությամբ զինված հարձակում էր եղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 3 համակիրների վրա: Դեպքի վայրում է եղել նաեւ անձամբ փոխոստիկանապետը, որը եւս չի սիրում լրագրողների հետ խոսել այդ թեմայով. «Էս ի՜նչ հարցեր եք տալիս»:
1915 թվականի ցեղասպանությունը մեր պատմության ամենասեւ էջն է։ Օսմանյան Թուրքիայում ծավալված դաժան իրադարձությունների հետեւանքով մենք կորցրեցինք մեկուկես միլիոն մեր ազգակիցներին եւ թուրքերի տիրապետության տակ գտնվող մեր բնաշխարհն ամբողջությամբ։ 1915-ի ողբերգությանը հաջորդած ինը տասնամյակը վստահաբար կարելի է կոչել ցեղասպանության ճանաչման ժամանակաշրջան։
Խորհրդային բանակում ծառայելիս ամենից շատ չէի սիրում պոստ գնալ` ոչ թե որ ցուրտ կամ խոնավ եղանակ էր, ոչ թե որ ձանձրալի էր մթության մեջ մենակ քայլելը, այլ որ պահակություն անելը ստեղծագործական ոչ մի տարր չէր պարունակում: Օրապահ լինել էլ չէի սիրում, բայց հերթապահության այդ ձեւը գերադասում էի զինյալ պահակությունից: