Ակորդեոն նվագելով գումար է վաստակել, սակայն ակորդեոնը գողացել են. Փաստինֆո
Օրեր առաջ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 53-ամյա մի տղամարդու դանակով սպառնացել են, տղամարդը ով ակորդեոն նվագելով գումար է վաստակել՝ դարձել է հափշտակության զոհ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դանակի սպառնալիքների ներքով տղամարդուց հափշտակել են անձնագիրը և նրա մոտ այդ պահին եղած գումարը, սակայն, այդ ամենից բացի, հափշտակել են նրա ակորդեոնը:
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն տղամարդը այդ մասին իրավապահներին չի շտապել տեղեկացնել. ժամանակ չի ունեցել և գումար վաստակելու նպատակով՝ իր մյուս ակորդեոնով «աշխատանքի է դուրս եկել»:
Աղբյուր` Փաստինֆո