«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներառել է Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրում են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման տվյալների հիման վրա:
Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվում է տեխնիակական նոր սարքավորումներով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:
Տեղական գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած Մեծ Մանթաշի բնակիչները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց վերաբերյալ սուտ մատնություններ կատարելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանքներ են առաջադրվել Անդրանիկ Գաբրիելյանին և Տաթևիկ Միքայելյանին, ովքեր նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են տրամադրել` ոստիկանության պաշտոնյաներին և Քննչական կոմիտեի քննիչներին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանի ներկայացուցիչ Յուլիա Բուրովիկովան ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվել է զինվորական համազգեստ Հայաստան ներկրելու հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչին:
«Շնորհավորում եմ Զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ»։
ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել:
Ցրտահարություն եղել է Արմավիրում, Արարատում, Շիրակում, լուրջ վնաս է հասցվել Իջևանի, Նոյեմբերյանի պտղատու այգիներին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը, տեղեկացնում է Azatutyun.am-ը:
Մայիսի 2-ին, ժամը 14-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորաններում, կողաշրջվել է։
Մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքն անհամբեր սպասում է երեխաների հետ տեսակցությանը: Նրանք վաղ առավոտից «Էրեբունի» բժշկական կենտրոնում են, որտեղ էլ ծնվել են երեխաները: Թե ընտանիքի անդամները, թե նրանց ազգականներն ուրախությունից բառեր չէին գտնում խոսելու: Ամենաոգևորվածը երեխաների տատիկն էր Ռոզա Մարուքյանը, ում անունով էլ կոչել են երեխաներից մեկին:
Մայիսի 4-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը ոգեւորված է՝ Հայաստանում առաջին անգամ տեսնելով մեծամորցի ծնողների ընտանիքում ծնված հնգյակին: Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ այս դեպքի բացառիկությունը կայանում է նրանում, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. նույնիսկ «էկո» տարբերակով հնգյակ չի հանդիպել:
168.am-հարցին, թե՝ այդ ծառայություններն ինչքանո՞վ են մատչելի լինելու տեղի բնակչության համար, Տ. Չիբուխչյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչու, մեր հայերի մեջ կան մտքեր, որ Հայաստանում զբոսաշրջությունը պետք է էժան լինի: Այսպես ասեմ, 60 դոլարով հյուրանոց պահելն անիմաստ է, աշխատողներն ուզում են ստանալ բարձր աշխատավարձ: Մենք «Յելլ»-ում կարողացել են հասնել նրան, որ միջին աշխատավարձը լինի 200 հազար դրամ, բայց ես գտնում եմ՝ մեր աշխատողները կարող են ստանալ մինչև 2 միլիոն աշխատավարձ, որ մեր աշխատողներն էլ ոչ թե գոյատևեն, այլ ապրեն»:
«Արմենիա» ավիաընկերությունը, նրա խոսքով՝ թռիչքներ է իրականացնում դեպի Բեյրութ, Միներալնիե Վոդի, Վորոնեժ. «Մայիսի 17-ից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Իսրայել»։
40 տարվա աշխատանքային փորձ ունեցող ծննդատան ղեկավար, ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանն էլ իր հերթին՝ նշել է, որ 1980 թվականից սկսած՝ իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում, առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հերքել է հայկական մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե պատրաստվում է հրաժարական տալ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը:
Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:
Մայիսի 3-ին, ժամը 11:58 -ից մինչև 12:06-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Արմավիրի մարզի Վանանդ համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1050 կրակոց:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 18.40-ին, Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի թիվ 42 շենքի մոտակայքից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սամվել Պ.-ն։
Մայիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 17.20-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գայանե Ա.-ն։
02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ: