Արտեմ Ասատրյանը՝ կառավարության նոր կազմում չլինելու մասին
Այսօր լրագրողների խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե ինքը նոր կառավարության կազմում չի լինելու:
«Կարծում եմ՝ այն ամբողջ տեղեկատվությունը, որ այսօր շրջանառվում է, զուտ տեղեկատվություն է, որը շրջանառվում է, առարկայական քննարկումներ դեռևս չկան: Շատ լավ գիտեք՝ այս գործընթացները որ փուլին են հասել»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե չի կարծում, որ իրենց ծրագրերն ամեն դեպքում կիսատ կմնան, որովհետև դրանք, նրա խոսքով, ինստիտուցիոնալ ծրագրեր են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: