Բաժիններ՝

Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Հայաստանում Մեծ Բրիտիանիայի դեսպանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Դեսպանը նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Wow… Մեծ շնորհակալություններ Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»,- նշել է դեսպանը:

Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս