Միայն երեք ամսվա ընթացքում արտագաղթել է 14 հազար 984 հոգի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. այս տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 497 հոգի՝ նախորդ տարվա 1 հազար 381-ի փոխարեն: Սա ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունն է: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է. վերջին տարիներին բնական հավելաճը երբեք այդքան քիչ չի եղել:
Նշենք, որ հունվար-մարտ ամիսներին ծնվել է 8 հազար 534 երեխա՝ նախորդ տարվա 9 հազար 125-ի փոխարեն, մահացել է 8 հազար 37 հոգի՝ 2015-թ. 7 հազար 744-ի փոխարեն: Այս տարվա առաջին եռամսյակում եւս շարունակվել է Հայաստանից արտագաղթը: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ից հեռացել է 353 հազար 839 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 338 հազար 855-ը: Ասել է, թե միայն երեք ամսվա ընթացքում արտագաղթել է 14 հազար 984 հոգի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: