Բաժիններ՝

Որ գույքի վրա ԴԱՀԿ-ն բռնագանձում չի կարող տարածել. dialogue.am

ԴՍՀԿ-ի հետ առնչությունների ժամանակ երբեմն քաղաքացիները մեղմ ասած զարմանում են հարկադիր կատարողին տրված իշխանությունից, երբ նա իր գործառույթներն իրականացնելիս հաճախ բռնագանձում է տան գույքից ամենարժեքավորը՝ ընդ որում դատարանի վճռով ԴԱՀԿ ուղարկված կատարողական թերթիկում նշում չունենալով այդ մասին՝ անկախ դրա տրամաչափից, արժեքից կամ ծավալից:

Այս խնդրով Dialogue.amի խմբագրություն են  դիմել մի շարք քաղաքացիներ՝ պարզաբանում ստանալու, թե որտե՞ղ է սկսվում և ավարտվում  հարկադիր կատարողին տրված լիազորություների շրջանակը՝ բռնագանձումներ իրականացնելիս, և որքանո՞վ է օրենքին համապատասխանում բռնագանձման ենթակա գույքից հրաժարվելն ու դրա դիմաց այլ նախընտրություն ունենալը՝ երբ թերթիկում նշված  չէ մեկ այլ գույքի մասին որևէ բան:

Նշենք, որ հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում դատարանից  Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված  կատարողական թերթիկը: Առանց կատարողական թերթիկի օրինական չեն կարող համարվել  իրականցվող հարկադիր կատարման միջոցները:

Կատարողական թերթի տրամադրման  համար հիմք են  հանդիսանում՝

Կարդացեք նաև

  •  վիճիռները, դատավճիռիռները, որոշումները և  դատարանի արձակած վճարման կարգադրությունները  
  • արբիտրաժային տրիբունալների վճիռները  
  • միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները: 

Ով է տրմադրում   կատարողական թերթիկը…

Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝  3-օրյա  ժամկետում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • ՀՀ միջազգային պայմանագրերով՝ օտարերկրյա պետություններում՝ քաղաքացիական, իսկ քրեական գործերով՝ վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով կայացված վճիռների, դատավճիռների կամ որոշումների վերաբերյալ կատարողական թերթը ՀՀ-ում տալիս է  օտարերկրյա պետության ՀՀ-ում հավասարազոր դատարանը:
  • ՀՀ անդամակցությամբ  գործող միջազգային դատարանի  դատավճիռների կամ որոշումների  վերաբերյալ կատարողական թերթը տալիս է ՀՀ վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:

Եթե միջազգային դատարանը, իր կանոնակարգով  արդեն իսկ տվել է  կատարողական թերթ, ապա այն պարտադիր կրառման Է ենթակա Հայաստանի Հանրապետության համար:

Երբ և ինչից հետո է կատրողական թերթը ներկայացվում ԴԱՀԿ …

Թերթիկն  առաջին անգամ ԴԱՀԿ ծառայություն կատարման կարող է  ներկայացվել՝ ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինպես նաև ՝ այն դեպքերում, երբ..դիմելու.բաց թողնված ժամկետը վերականգնվել է և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել:

Կատրողական թերթը պահպանում է իր իրավական ուժը այնքան ժամանակ, քանի դեռ պահանջատերը (երը) բավարարված չեն իրենց պահանջների կատարմամբ՝  անկախ պարտապանի գույքի բացակայությունից:

Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից 3-օրյա  ժամկետում։

ԻՆչի վրա է տարածվում ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆ 1-ԻՆ ՀԵՐԹԻՆ

Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Բայց եթե քաղաքացին չունի անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը (ներառյալ կալանք դնելը) տարածվում է պարտատիրոջ պատրաստի արտադրանքի, շարժական կամ անշարժ գույքի վրա  (Օրենքով սահմանված կարգով որոշակի գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել՝ ծանոթացեք այստեղ՝):

Հարգելի քաղաքացի, եթե առկա են համարժեք տարբեր գույքեր, ապա հարկադիր կատարողն է որոշում, թե որ գույքի վրա կտարածվի բռնագանձումը, քանի որ  այս հարցը օրենքով հստակեցված չէ և  հետևաբար այս պարագայում հարկադիր կատարողի աշխատանքը  իրավաչափ է:

Երբ և որ դեպքում է պարտապանի գույքը հանվում արգելանիքց …

  • եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է.
  • եթե  պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից կամ հետ է պահանջել կատարողական թերթը
  • եթե  պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.
  • եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
  • եթե բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
  • եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ
  • եթե դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին:

Եթե անձը  չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանի աշխատավարձի վրա, ինչն էլ հենց  հաճախ դառնում է  քաղաքացիների դժգոհությունների պատճառ:

Ուշադրություն. Կատարողական թերթի  կատարման ընթացքում  աշխատավարձից և այլ վճարներից կարող է պահվել ոչ ավելի, քան աշխատավարձի  50% չափով՝ մինչև գումարի լրիվ մարումը:

Այսինքն,  եթե օրինակ  պարտատիրոջ աշխատավարձը 200.000 դրամ է , ապա  բռնագանձումը աշխատավարձից առավելագույնը կարող է կազմել  100.000 դրամ:

Ուշադրություն.

Հարակդիր կատարողը իրավունք ունի բռնագանձելու ամբողջ աշխատավարձի շուրջ 70% ,եթե հատուցվում է՝

  • ալիմենտ
  • առողջությանը,  կերակրողի մահվամբ պատճառված վնասը
  • հանցագործությամբ պատճառված վնաս:

Ե՞րբ կարող է  բռնագանձվել նպաստները և կենսաթոշակը 

Որ դեպքում է թույլատրելի  ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ԱՆԵԼ ՆՊԱՍՏԻՑ ԿԱՄ ԹՈՇԱԿԻՑ

Հարգելի քաղաքացի, սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:

Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա, դրանց կուտակման ժամանակահատվածում, բռնագանձում չի կարող տարածվել: Անձի կուտակային կենսաթոշակ ստանալու օրվանից բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը,  մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելու նպատակով:


Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս