Դեսպան Թումանյանը 125 միլիոն դրամով հողամաս է գնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նախորդ տարի 125 միլիոն դրամով հողամաս է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։

Թումանյանի հայտարարագրից տեսնում ենք, որ նրա բանկային հաշիվների վրա առկա դրամական միջոցները էապես նվազել են նախորդ տարվա ընթացքում։ Եթե տարեսկզբին նա ունեցել է 16 միլիոն դրամ և 209 հազար ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին արդեն՝ 20 միլիոն դրամ և 29 հազար ԱՄՆ դոլար։ Դեսպանի տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 31 հազար 531 ամերիկյան դոլար։

Կինը՝ Անահիտ Շահվերդյանը, հայտարարագրել է 72 միլիոն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Տարեկան եկամուտները ստացվել են 38 միլիոն դրամ շահաբաժնից, 2 հազար 640 ԱՄՆ դոլար աշխատավարձից և 3 միլիոն 150 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս