Բաժիններ՝

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 35 DP 543 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ն. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Ն. Ա.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Հ. Վ.-ին բժիշկները տեղում ցուցաբերել են բժշկական օգնություն, վիճակները գնահատվել է բավարար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս