Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Աշխատանքային լեզուն հայերենն է, բայց ընդունելության հայտում նաև նշված է լեզուների իմացությունը, քանի որ նախատեսում ենք ունենալ շնորհանդեսներ անգլերենով մեր արտասահմանյան գործընկերների կողմից»,- ավելացրեց Լ. Գալստյանը։
Մայիսի 12-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթուղու մոտակայքում, նկատվել է ծառից կախված քաղաքացու դի:
Մայիսի 12-ին, ժամը 12:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի թիվ 18 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկից քաղաքացին նետվել է ցած:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«Տարոն Մարգարյանի շտաբ փող են մտցրել». վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ
Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
Արթիկցիներն անհանգստացած են: Քաղաքը կրկին աղետի վտանգի առաջ է: Սելավատարները մեծ քանակությամբ աղբով են պատվել:
Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հետմահու դատահոգեբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
«Ես ուղղակի չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով մի շարք դպրոցների օպտիմալացման ծրագրին։
Ապօրինի ծառահատումների հարցում իմ կոշտ դիրքորոշումն է՝ առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
ԲյուրեղավանՆուռնուս ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկում 34-ամյա երիտասարդ տղամարդուն գտել են կախված վիճակում:
Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Ոստիկանության Վարդենիսի և ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող տարածքից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ռոման Ս.-ն։
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքել է իր որդու` գազալցակայանի աշխատակիցներին ծեծի ենթարկելու մասին մամուլում հրապարակված լուրերը:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով երեկ վիրահատվել է, քիչ հետո ռեանիմոբիլով կտեղափոխվի Երևան:
Ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու և անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը:
Սուրեն Սպանդարյանի անվան №24 դպրոցում, օրինակ, հանդիպումը 6-րդ եւ 7-րդ դասարանցիների հետ էր: Վեցերորդցիների մոտ այդ ժամին ինֆորմատիկայի դաս պիտի լիներ, յոթերորդցիների մոտ` համաշխարհային պատմության:
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Մայիսի 11-ին, ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի կնոջը նախորդ տարի 3 միլիոն դրամ գումար են նվիրել: Այդ մասին տեղեկանում ենք Ավետիսյանի կնոջ՝ Էվելինա Ավետիսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը: Ընդ որում, ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց դատարանի դահլիճում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դատավորը 600 դոլար է պահանջել քրեական գործերից մեկով ազատազրկման փոխարեն տուգանքի դատավճիռ կայացնելու համար:
«Արթվան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից: