«Ես լավ եմ, օպերատորին վիրահատել են: Նա Ստեփանակերտի հոսպիտալում է», – ասաց Արշակ Զաքարյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` սիրված երգիչ Ձախ Հարութը, ժամանել է Երևան:
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Տավուշի մարզի Տեղ գյուղից էր:
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Դիտորդների նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ 10.05.2017թ. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է:
«Ժողովուրդ»-ին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ երեք զինվորները զորամասից «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել մայիսի 7-ին՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում:
Մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 11-ին, ժամը 07:37-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Մայիսի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո է հատկացնելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:
2011-ի ն մեքենա եմ գնել, որի սեփականատերը գույքահարկ վճարած չի եղել , իսկ ես չեմ իմացել այդ մասին: Օրենքով սահմանված կարգով բոլոր վճարումները մեքենան գնելուց հետո կատարել եմ, բայց քաղաքապետարանը ինձ դատի է տվել՝ 100.00 դրամ բռնագանձելու պահանջով, քանի որ նախկին սեփականատերը պարտք է ունեցել:
ՀՀ կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թեյշենբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեւան թափվող ամենաջրառատ գետի՝ Արգիճիի ելքը կազմել է 18,2 խորանարդ մետր վայրկյան՝ 110 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց: Գավառագետի ելքը կազմել է 8,73 խորանարդ մետր վայրկյան՝ 30,5 խորանարդ մետր վայրկյան ելքի դիմաց: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝Սեւան թափվող գետերի ելքերի մեծացման արդյունքում շրջակա համայնքներում հեղեղավտանգ իրավիճակ չի առաջացել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, ով 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է:
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։
Տաքսու վարորդների վեճն ավարտվել է դանակահարությամբ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի՝ դրանք ներբեռնելու հնարավորությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու դեպքեր։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի եւ խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված եւ դեռեւս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների եւ հանցագործությունների բացահայտմանը:
Ֆրանսիան եղել և շարունակում է լինել Եվրոպական ընտանիքի հզոր ու առաջատար պետություններից մեկը, որ այսօր կարևոր ավանդ է բերում աշխարհում համամարդկային արժեքների տարածման ու խաղաղության հաստատման գործում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ:
Փորձագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանին, հետազոտել նրան, հետազոտել նաև մինչև հիմա գոյություն ունեցող բժշկական փաստաթղթերը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: