
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`
Մայիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 2-3, մայիսի 15-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 13-ին, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.50C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C