Բաժիններ՝

Բյուրեղավան­-Նուռնուս ավտոճանապարհի վթարից տուժածի վիճակը գնահատվում է բավարար

Բյուրեղավան­Նուռնուս ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-­ի հետևանքով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մայիսի 11­-ին ժամը 23:49-­ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ և կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.­ն տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս