
Վթար Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 11-ին, ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 57 LO 166 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է: Վարորդը՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Բյուրեղավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: