Բաժիններ՝

Երեք զոհ՝ Իջևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով. ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել

Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել են:


«ԶԻԼ»-ի վարորդը թողել է դեպքի վայրը և դիմել փախուստի:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատաների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս