
Ահազանգ. տղամարդը փորձում է ինքնասպան լինել. փրկարարները կասակածելի պահվածքով քաղաքացու չեն հայտնաբերել

Մայիսի 12-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտանբերվել: