ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։
Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ մայիսի 19-ից դադարեցվել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածժքներ։
Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք:
Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանն ու իր կինը միասին 173 միլիոն 852 հազար դրամ դրամական միջոցներ են հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի և իր կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Մայիսի 18-ին, ժամը 23:02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին դեռևս Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում:
Կառավարությունը հաստատեց էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ներկայումս իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը գոհ են իր աշխատանքից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո նշեց, որ դեռևս չի կարող ասել՝ կլինի՞ կառավարության նոր կազմում, թե՞ ոչ։
Անավարտ դիմանկար. միլիցիայի լեյտենանտ Հրաչյա Թովմասյան:
ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է:
«Մենք խոսել ենք, և մեր կառավարության ծրագրում նման կետ կար. ՀՀ ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդում գտնվող գույք՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ ավելացված արժեք ստեղծելու համար: Մենք նաև պայմանավորվել էինք հատուկ վերաբերմունք ցույց տալ Սևանա լճի ավազանին և Երևանի կենտրոնին»:
Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հավելելով, որ առկա է դրական դինամիկա:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 18.05.2017թ.:
Երբ հանցագործություն իրականացրած անձը տեղափոխվում է իր երկիր, դա փոխանցող երկրի արժանապատվության հետ կապ չունի՝ առավել եւս հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ հայ դատապարտյալներ այստեղ են տեղափոխվել իրենց պատիժը կրելու:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
«Աշխատում ենք նույն ռեժիմով՝ չնայած բոլորիս կարգավիճակը մի քիչ փոխվել է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարությունը քիչ առաջ հաստատեց Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպե նաև առնչվող օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն գործադիրին ներկայացրեց ՀՀ արդաադատության նախարարի պաշտոնակատր Արթուր Հովհաննիսյանը, ով մանրամասն խոսեց առաջարկվող կարգավորումների մասին:
«Իրականում բոլոր բնակավայրերին է պետք ուշադրություն դարձնել, բայց այդ խնդիրն առաջացել է տուրիստական գոտիներից՝ Ծաղկաձորից: Նույնիսկ Հրազդանում չկա: Ծաղկաձորում ընդհանրապես դիմելու որևիցե տեղ չկա, եթե որևիցե բան պատահում է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
168.am-ը հետաքրքրվեց, թե բացի դրոշմանիշերի խնդրից՝ ոլորտում ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։ «Հիմա քննարկվում է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ստորագրման հարցը, Իրանը շատ կարևոր երկիր է և՛ Ռուսաստանի, և՛ մեզ համար, և մենք այսօր պետք է քննարկենք իրանական շուկայի հետ աշխատելու հեռանկարները։ Համատեղ ձեռնարկություններ ստեղծելը ևս շատ կարևոր կլինի ոսկերչության ոլորտի համար»,- պարզաբանեց նա։
«Ամեն անգամ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ։ Էս անգամ էլ ասում ա՝ խորհուրդը չենք ստեղծելու, գնացե́ք Տրանսպորտի վարչության պետի հետ շփվեք։ Վարչության պետն էլ Գասպարյան Կարենն ա, ոստիկանապետի ախպերն ա, մեր հետ խոսելուց ասում ա՝ ես կոնդեցի, երևանցի, ճիշտ, լավ տղա եմ։ Մենք որոշել ենք ոլորտը կարգավորե՞նք ոստիկանապետի գողական ախպոր հետ»։
Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով: