Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից փորձում է ինքնասպանություն գործել:
Պետությունն է միասնության գերագույն դրսեւորումը։ Պետությունը մեր, որ արդեն 14 տարեկան է, բայց ո՞վ է հիշում այս պատանու ծնունդն ու տարիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է նշել վաղամեռիկ եղբոր ծննդյան օրը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցրած ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է:
Մայիսի 20-ին, ժամը 21:46-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին:
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Մայիսի 20-ին, ժամը 22:59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Չարություն» ասվածը հարաբերական է: Եթե երեխան չունի լուրջ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել անհանգստության և անհանդուրժողականության, ապա սաստել պետք չէ:
«Ես չեմ ուզում, որ դարբնությունը վերանա: Շատ լավ գործ է, որ մարդ սովորի, դառնա վարպետ, ուր էլ գնա իր հացը կգտնի: Հիմա ջահելները սորվել են՝ կնստին կամպուտրի դեմը, չեն ուզե արհեստ սորվին: Կուզեն նստած տեղը փող աշխատին, բայց ըդպես բան չի էղնի: Փող աշխատելու համար քրտինք է պետք թափել»,-պատմում է նա:
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել:
Թշնամու դեմ պայքարեց, բայց հիվանդության դեմ անզոր գտնվեց: Երազգավորսցի 20-ամյա Ռաֆայել Սարգսյանը քաջաբար է կռվել քառօրյա պատերազմում և տուն վերադարձել:
Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում:
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի և հաշվարկվել է 111.75. հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
«Այս մի քանի օրվա եղանակային փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան ծիրանի բերքի վրա։ Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Կոտայքի մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու Գեղարդի վանքը զբոսաշրջիկների համար ավելի հասանելի կդառնան: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումաին ծրագիրը հիմնականում ենթակառուցվածքների բարելավմանն է ուղղված:
Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում ճոպանուղու կառուցման համար քննարկման փուլում են ֆինանսավորման հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չբացառեց հանրային-մասնավոր համագործակցությունը:
Խորհրդային Միությունն իր 70-ամյա պատմության ընթացքում խոր հետք է թողել 15 հանրապետությունների բնակչության մտածողության, կրոնական հայացքների և հոգեբանության վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին՝ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հսկողության բաժնի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր Արամ Արարատյանին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին հրամանագիրը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջփրկարարական ջոկատներում:
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։
6-րդ հարկից նետված երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել ծնողներին. մանրամասներ։
Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
ՀՀ քննչական կոմիտե մայիսի 19-ին Երևանում մարդու առևանգման վերաբերյալ ահազանգ է ստացվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողութունների արդյունքում պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները. կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։
Փաստաբանը նշեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել. «Դա ընդհանրապես բացառում եմ։ Ուղղակի սպառնալիքներով, հայհոյանքներով փորձում են ինձ հունից հանել։ Հիմա էլ անցել են նամակագրությանը՝ սպառնալով, թե երդում էլ ունեն։ Նյութը բազմաթիվ լրատվամիջոցներով տարածվել է և համարվում է հաղորդում հանցագործության մասին»։
Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել:
«Պետք է ոտքի կանգնենք, և յուրաքանչյուր մարդ արարած պետք է ժխտի իրար դեմ եղբայրական ոճրագործությունները»,- թանգարանում շրջայց կատարելուց հետո ընդգծեց Բարանկիցեն: