Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը դադարեցրել է դատավորի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ մայիսի 19-ից դադարեցվել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 15-ի ԱԽ-6-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարել դադարած»,- ասված է երեկ նախագահի կողմից ստորագրված հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս