Իմ կարծիքով՝ այո՛։ Ինչ խոստացվել էր՝ ներդրումներ, արտահանում, տնտեսական աճ, իմ կարծիքով՝ առնվազն սկզբնական փուլում դրված նախադրյալները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք արդեն գնում ենք դեպի առաջ և մենք արդեն թևակոխում ենք կայուն տնտեսական աճի փուլ։ Հնարավորությունները ստեղծված են։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սևանցի 25-ամյա Մելիքսեթ Հովհաննիսյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ և պառկած է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մահվան հանգմանքները պարզելու նպատակով իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել:
Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:
Խանդ և մեղայական. ննջարանում բազմաթիվ հարվածներ էր հասցրել 44-ամյա կնոջ գլխին և սպանել։
Մայիսի 16-ին, ժամը 13.30-ին, վարորդը՝ 1984 թ. ծնված Մխիթար Դալլաքյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այդ հանձնաժողովի նախագահը նախորդ գումարման Ազգային ժողովում Արա Բաբլոյանն էր, որին ՀՀԿ-ն ուղարկում է դեսպանի աշխատանքի Շվեյցարիա՝ փոխարինելու շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում և պատգամավոր է ընտրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու:
«Ե՛վ Եվրոպայում, և՛ Ամերիկայում երգը մեռել է, որովհետեւ շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է…Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»։
Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել։
Ժամը 23:16-ին Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու մոտակայքում, նկատվել է հուզական վիճակում գտնվող քաղաքացի. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է:
Երևանում գործող արագաչափերի ցանկը՝ փողոցներով:
Հիշե՛ք, թոշակի հետ միասին օրենքը նախատեսել է նաև ամենամսյա պարգևավճար՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, որոնց չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասների համար ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:
Երևանի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, ևս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Իրականում Սերը դա փորձ է: Փորձ, որը ձեռք ենք բերում մեր կողակցի հետ ունենալով տարբեր փոխհարաբերություններ: Դրանք կարող են արտահայտվել վեճի, ուրախության, տխրության, անհաջողության, հիվանդության, ձախողման տեսքով:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Եղեգնաձորի, Գորիսի, թիվ 1, թիվ 2, թիվ 3 կայազորների զինվորական դատախազություններում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «armtimes.com» էլեկտրոնային լրատվական կայքի հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Մայիսի 16-ին, ժամը 11:36-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետը վարարել է՝ տանելով ափապաշտպան շերտը (մոտ 50 մ):
Մայիսի 16-ին, ժամը 12:20-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձերբակալել են մի քանի քրեական հեղինակությունների:
Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին այսուհետև կհամալրի ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը: Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացի մասնակցելու նպատակով: