«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հաջողվել է պարզել՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները:
Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ասաց, որ այդ պաշտոնը քվոտավորված նշանակում է, այսինքն՝ իրականացվում է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս մահվան դեպք է գրանցվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում։
Ապրիլյան պատերազմից փրկվեց, բայց դիպուկահարի կրակոցից ընկավ: Սարատակցի 21-ամյա Կարեն Դանիելյանը 6 ամսից տուն էր վերադառնալու:
Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2106» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 00.30-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Ա.-ն,։
Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն:
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին:
Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած ՌԱՖ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի դպրոցականներ Ռազմիկ Մարգարյանին, Դավիթ Մարկոսյանին, Ժաննա Բեգոյանին, Լյուդմիլա Բոյաջյանին, Մայրանուշ Կարապետյանին և Ռևիկ Ճավռշյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորա¬նոր նվաճումներ:
Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը:
Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:
Մայիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածնքեր։
Հանրապետության հրապարակում խորովված չալաղաջները, այսպիսով, մեր իրականության խտացված արտահայտությունն են, որոնք, բնականաբար, ավելի երջանիկ չեն դարձնելու դրա առիթ հանդիսացած նորապսակներին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Պետությունը բացի անվճար սովորող ուսանողներից, խրախուսում է նաև այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր միավորներ, բայց չեն կարողանում հաղթահարել անվճարի շեմը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Անցյալ տարի կայացած «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ տպավորված ու հիացած է արցախցիների տոկունությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 22-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: