Բաժիններ՝

«Էլեկտրոնային աճուրդի միջոցով գնումների կարգը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը». Արամյան

Կառավարությունը հաստատեց էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ էլեկտրոնային աճուրդով թույլատրվելու է ձեռք բերել ապրանքների ու ծառայությունների մեծ ծավալ։

«Իսկ էլեկտրոնային ձևաչափը կբարձրացնի ընթացակարգերի արդյունավետությունը ու կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»,­- ասաց Արամյանը:

Որոշմամբ կսահմանվեն էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը, պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը, էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները, էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս