
Կարեն Մաթևոսյանն ու կինը 170 միլիոնից ավելի դրամ ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանն ու իր կինը միասին 173 միլիոն 852 հազար դրամ դրամական միջոցներ են հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի և իր կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Կարեն Մաթևոսյանը հայտարարագրել է 86 միլիոն 300 հազար դրամ, 98 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 9 միլիոն 525 հազար դրամ տարեկան աշխատավարձից և 53 միլիոն 539 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից:
Կինը՝ Իրինա Հովհաննիսյանը, հայտարարագրել է միայն 38 միլիոն դրամ դրամական միջոցներ:
Նշենք, որ Կարեն Մաթևոսյանը վարչական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն 7 տարի՝ 2010 թ-ից: 2004-08 թթ. եղել է ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: