Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Ի՞նչ է նշանակում՝ ճկուն աշխատամիջոց: Դա այն մեթոդիկան է, որը կարելի է խաղարկել, այսինքն՝ քանդել-կառուցել. աշխատանք ավազի հետ, նկարչություն մատիտով՝ ռետինով ջնջելու և նորը նկարելու միտմամբ, հեքիաթ՝ հիմնական սյուժեն փոփոխելով և հարմարեցնելով խնդրի հաղթահարման ուղղությանը, հոգեդրաման՝ տարբեր սոցիալական դերեր խաղարկելով, և այլն:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշում է, որ տարեկան 2 միլիոն դրամ խնայողությունը նշանակում է՝ տարեկան մեկ կամ երկու նոր ներկայացում, նշանակում է, որ այդ գումարի միջոցով հնարավոր է մշակույթն ավելի հասանելի դարձնել ժողովրդի համար:
Նոր բացահայտումներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին. Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
Ավստրիայում մայիսի 16-ից 18-ը կայացած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսում Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։
Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները։
«Բոլոր տեղերը շատ գեղեցիկ են: Տարվա բոլոր եղանակներին հնարավոր է թռչել: Թռիչքային տեղերում անհրաժեշտ է բարվոք ճանապարհ: Ինչպես նաև տեղադրում ենք մետեոկայաններ, որպեսզի Երևանից դուրս գալուց առաջ տեղյակ լինենք, թե ինչ եղանակ է»,-ասաց Արմեն Սարգսյան` նշելով, որ ակտիվ աշխատում են տեղական մարմինների հետ:
Հրազդան քաղաքի բնակչուհի 1977 թվականին ծնված Լ. Մ.-ն խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:
ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 341-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերի բնակելի տարածքները նվիրատվությամբ հանձնվել են դրանք զբաղեցրած ՀՀ քաղաքացիներին:
Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ որդին դանակահարել էր ծնողներին։
«Մասնավոր նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև պաշտպանական արդյունաբերությունը: Այս եղանակով բանակի ծախսերը նույնպես արդյունաբերության մեջ ներդրումներ կդառնան»,- նշեց Հարությունյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահներին հաջողվել է պարզել՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները:
Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ասաց, որ այդ պաշտոնը քվոտավորված նշանակում է, այսինքն՝ իրականացվում է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս մահվան դեպք է գրանցվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում։
Ապրիլյան պատերազմից փրկվեց, բայց դիպուկահարի կրակոցից ընկավ: Սարատակցի 21-ամյա Կարեն Դանիելյանը 6 ամսից տուն էր վերադառնալու:
Հ. Բաբայանի խնդրանքով՝ Ս. Անանյանն ուշադիր հետևել է` տեսնելու համար, թե ո՞ր աղբամանն է կինը գցում տոպրակը, ապա մոտեցել է աղբամանին և ծխախոտի գլանակով ծակել սև պոլիէթիլենային տոպրակը (նշան անելով վերջինիս վրա), որը կինն արդեն իսկ նետել էր աղբամանը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2106» և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 00.30-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Ա.-ն,։
Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն:
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին:
Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած ՌԱՖ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի դպրոցականներ Ռազմիկ Մարգարյանին, Դավիթ Մարկոսյանին, Ժաննա Բեգոյանին, Լյուդմիլա Բոյաջյանին, Մայրանուշ Կարապետյանին և Ռևիկ Ճավռշյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորա¬նոր նվաճումներ: